Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը Սոֆիայից վերադարձել է Երևան, հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Դեկտեմբերի 2-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է Կիոկուշին կարատեի «Արևելյան Եվրոպայի առաջնությունը», որին մասնակցում էին 12 պետությունների պատվիրակություններ։ Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարում գրանցել են հետևյալ արդյունքները.
Ոսկե մեդալակիր դարձած մարզիկները.
1. Քրիստիան Մելիքյան-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
2. Նաիրա Խուդաբաշյան-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
3. Էլեն Եփրեմյան-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
4. Վանիկ Հովսեփյան-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
5. Հայկ Գալստյան-(մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
6. Պետրոս ֆարֆարյան-(մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
7. Մերի Հարությունյան-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
8. Էրիկ Կոստանդյան-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
9. Նարեկ Կիրակոսյան-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
10. Միքայել Չոբանյան-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
11. Արկադի Կիրակոսյան-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
12. Էդուարդ Ղահրամանյան-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
13. Գևորգ Հովսեփյան-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
14. Արեգ Հազարապետյան-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
15. Մովսես Պետրոսյան-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
Արծաթե մեդալակիր դարձած մարզիկները.
1. Համլետ Ստեփանյան-(մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
2. Ավետ Հարությունյան-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
3. Հովիկ Սահակյան-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
Բրոնզե մեդալակիր դարձած մարզիկները.
1. Վարուժան Փոլիպոսյան-(մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
2. Գուրգեն Էլիզբարյան-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
3. Ալեքս Սահակյան-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան
Մովսես Պետրոսյանը «Կատա» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)։
Էրիկ Հակոբյանն արժանացել է «Կամքի ուժ» մրցանակին (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են մարզիկներին դիմավորել օդանավակայանում։