Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 18 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում երկրորդն է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 16 գոլ։
15 գոլով 3-րդ տեղերում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ման․Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 14 գոլով 4-րդն է։ «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը 13 գոլով 5-րդն է։
Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
Հարի Քեյն (Բավարիա) – 18 գոլ
Սերու Գուիրասի (Շտուտգարտ) – 16 գոլ
Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 15 գոլ
Էրլինգ Հոլանդ (Ման․Սիթի) – 14 գոլ
Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 13 գոլ