ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ աշխարհի առաջնությունը ձմռանը անցկացնելու փորձը օգուտ չի տվել ֆուտբոլին։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք խտրականության և չարաշահումների բոլոր ձևերի դեմ: Բայց ոչ ոք չպետք է օգտագործի մրցաշարը անձնական կամ քաղաքական շահերի համար: Մի բանում վստահ եմ՝ ձմեռային աշխարհի առաջնությունը լավ չէր ֆուտբոլի համար, և խելամիտ չէր լինի դա նորից անել։ Դա ծանրաբեռնվածություն է ստեղծում խաղերի ժամանակացույցում»,- Չեֆերինի խոսքն է մեջբերում RTBF-ն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվել է Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարի հաղթող է դարձել Արգենտինայի հավաքականը։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա։ Մրցաշարի եզրափակիչ փուլի ժամկետները՝ հունիսի 11 — հուլիսի 19։