«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Ա Սերիայի 14-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի (2:1) մասին։
«Նրանք ինձ վստահեցին։ Այսօր շատ կարևոր, դժվարին և արժանի հաղթանակ էր, նույնիսկ երբ մենք պարտվում էինք 0։1 հաշվով, իմ թիմը դեռ լավագույնն էր խաղադաշտում։ Այդ պատճառով ես ուրախ եմ խաղացողների և մեր բոլոր երկրպագուների համար»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։
14 տուրից հետո «Ռոման» 24 միավորով Ա Սերիայի 4-րդ տեղում է։