Ժոաոu Ֆելիքսը խոսել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների հետ հարաբերությունների մասին։
Պորտուգալացի հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»: Լա լիգայի 15-րդ տուրում Ֆելիքսի գոլի շնորհիվ կատալոնացիները հաղթեցին «Ատլետիկոյին» (1:0):
«Իմ մասին ամեն շաբաթ խոսում են։ Ես միշտ ուշադրության կենտրոնում եմ: Ես հանգիստ եմ, ուշադրություն չեմ դարձնում մյուսներին ասածներին։ Ես աշխատում եմ ավելի լավ խաղացող դառնալու վրա: Շնորհակալ եմ ակումբին և թիմակիցներին օգնության համար։
Ես լավ հարաբերություններ ունեմ «Ատլետիկոյում» գրեթե բոլոր նախկին թիմակիցներիս հետ: Նրանք գիտեն, որ ես իրենց հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ես դեռ չեմ հանդիպել Սիմեոնեին»,- Ֆելիքսի խոսքն է մեջբերել Marca-ն։