Յուրգեն Կլոպը նշել է «Ֆուլհեմի» հետ հանդիպման էսթետիկ գրավչությունը (4:3):
«Չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ այդքան գեղեցիկ գոլերով խաղ։ Բայց մեր իսկ հիմարության պատճառով քիչ էր մնում պարտվեինք։ Առաջին խաղակեսում, երբ գոլեր խփեցինք, պաշտպանությունում խաղը սարսափելի էր։
Ֆուտբոլում ամեն ինչ մանրուքների մեջ է: Մենք իսկապես լավ խաղացինք, կային շատ լավ հնարավորություններ, բայց ընդմիջման գնացինք 2:2 հաշվով, և դա բնական էր։
Մրցակիցը հետ չմնաց ու շշմեցնող գոլ խփեց։ Հաշիվը 2-3 էր, և «Ֆուլհեմի» մարզաշապիկով բոլորը հավանաբար կարծում էին, որ դա է, բայց մենք կարողացանք պատասխանել համաշխարհային մակարդակի երկու գոլով:
Մի քանի անգամ փոխել ենք խաղային համակարգը։ Լարված պահեր եղան, և լավ գաղափարի համար պետք է արժանին մատուցել «Ֆուլհեմին»: Երբ շփոթվեցինք, անմիջապես մեզ համար խնդիրներ ստեղծեցին», — ասել է «Լիվերպուլի» մարզիչը Sky Sports-ի եթերում: