ԱՊԼ 14-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4-3 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»:
Առաջին կեսն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ 2-րդում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն Կլոպի սաները 2 գոլ կարողացան խփել և կամային հաղթանակ տարան:
Տանտերերի կազմում աչքի ընկան Ալեքսանդր-Առնոլդը (դուբլ), ՄակԱլիստերը և Էնդոն:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 31 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Ֆուլհեմը» 15 միավորով՝ 14-րդ: