Դեկտեմբերի 3-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոնին»։ Խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով 18։00-ին։ Առաջին կեսից հետո տանտերերը հաղում են 2։1 հաշվով հաղթում են։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։
Սա արգենտինացու առաջին գոլն է Պրեմիեր լիգայում։ Ֆերնանդեսն ԱՊԼ-ում անցկացնում է իր 31-րդ խաղը։ Ընդ որում, մինչ այսօր նա 22 հարված էր կատարել մրցակիցների դարպասներին և չէր կարողացել դառնալ գոլի հեղինակ՝ այս ցուցանիշով լինելով առաջատարը գոլ չխփած ֆուտբոլիստների շրջանում։