«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում «Նյուքասլից» կրած պարտությունը (0-1).
«Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր։ Ընդմիջմանը մենք ասացինք, որ ուրախ ենք ոչ-ոքի արդյունքի համար, և որ պետք է մնանք խաղի մեջ: Մենք խաղի մեջ մնացինք մինչև վերջ։
Ռեգիլոնը լավ հնարավորություններ ուներ, գոլ խփեցինք, բայց գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով, ուստի կարող էր ոչ-ոքի լինել։ Բայց պետք է խոստովանել, որ «Նյուքասլն» արժանի էր հաղթանակի»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը:
«Նյուքասլը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Մանչեսթեր Յունայթեդը» նահանջել է 7-րդ տեղ (24 միավոր):