Երեկ կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 14-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Թիմերը խաղացել են Նյուքասլի Սենթ Ջեյմս Պարկ մարզադաշտում։ «Նյուքասլը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի։ Երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, հաշիվը բացեց Էնթոնի Գորդոնը։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» նահանջեց Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 24 միավոր։ «Նյուքասլը» բարձրացել է հինգերորդ հորիզոնական (26 միավոր)։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը» (33 միավոր):