Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Վալենսիայի» նկատմամբ։
Երկրորդ կեսի սկզբնամասում Դուրոն առաջ մղեց հյուրերին։ 83-րդ րոպեին Կրիստիան Ստուանին հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց ուրուգվայցի հարձկավողն այս խաղում իր երկրորդ գոլը խփեց։
Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» միավորների քանակը հասցրեց 38-ի և դուրս եկավ առաջին տեղ։
Երկրորդ տեղում ընթացող «Ռեալն» այս տուրի խաղը դեռ չի անցկացրել։