Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է դանիական «Կոպենհագենի» վինգեր Ռունի Բարջիով, հայտնում է Calciomercato-ն։
Հաղորդվում է, որ «Ծեր սինյորայի» սկաուտները ներկա են եղել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բավարիայի» դեմ «Կոպենհագենի» հանդիպմանը, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 18-ամյա Ռունի Բարջին «Կոպենհագենի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով տասը գոլի հեղինակ։