«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկել պաշտպան Տակեհիրո Տոմիյասուին, հայտնում է The Athletic-ը։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Բանակցություններն արդեն սկսվել են։ Սպասվում է, որ կողմերը համաձայնության կգան և կստորագրեն նոր պայմանագիր։
Ճապոնացին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը ցանկանում է Տոմիյասուի տրանսֆերը ձևակերպել առաջիկա տրանսֆերային պատուհանների ժամանակ։