Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փոխարինել թիմի գլխավոր մարզչին, եթե Էրիկ Տեն Հագը չբարելավի թիմի արդյունքները, հայտնում է Daily Express-ը։
Հոլանդացի մասնագետին փոխարինելու թեկնածու է նշվում իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
56-ամյա իտալացին նույնպես հետաքրքրված է Պրեմիեր լիգայում աշխատելով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով վեցերորդ տեղում է։