Իտալական «Ռոման» ուսումնասիրում է Ժոզե Մոուրինյուին փոխարինելու հավանական տարբերակները․ ակումբի ֆավորիտը Ռաֆայելե Պալադինոն է, հայտնում է Calciomercato-ն: Այս պահին նա գլխավորում է «Մոնցան»։
Պալադինոն 39 տարեկան է և Ա Սերիայի ամենաերիտասարդ մարզիչն է։ Նա աշխատում է «Մոնցայում» 2022 թվականից, իսկ անցյալ մրցաշրջանում նրա թիմը դարձավ առաջնության բացահայտումներից մեկը։ «Մոնցան» 2022/2023 մրցաշրջանն ավարտեց 11-րդ հորիզոնականում։
Այս մրցաշրջանում «Մոնցան» 9-րդ տեղում է՝ զիջելով 5-րդ տեղում գտնվող նույն «Ռոմային» ընդամենը 3 միավորով:
Եթե Պալադինոն հեռանա «Մոնցայից», ակումբը կքննարկի «Ջենոայից» Ալբերտո Ջիլարդինոյին հրավիրելու տարբերակը: