«Նյուքասլը» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու հնարավորությունը, ով վարձավճարով է հանդես գալիս իտալական «Ռոմայում»։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, բելգիացի ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված են «կաչաղակները»: «Նյուքասլի» նպատակն է ավելի շատ մրցակցություն ավելացնել իրենց թիմի հարձակման գծում:
Այս մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 15 հանդիպումներում բելգիացին դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը Լոնդոնի «Չելսիի» հետ ուժի մեջ է ևս երկու մրցաշրջան։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի տվյալներով, գնահատվում է 40 միլիոն եվրո։