Եվրոպա լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց շվեյցարական «Սերվետի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
Լուկակուի գոլին տանտերերը պատասխանեցին Բեդիայի գոլով։
Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Ռոման» 10 միավորով 2-րդն է ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։