Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է այն մասին, թե ինչու, իր կարծիքով, վինգեր Ժոաո Ֆելիքսն անցած ամառ որոշեց հեռանալ Դիեգո Սիմեոնեի թիմից՝ վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխվելու համար։
«Երբ գալիս ես Մադրիդի «Ատլետիկո», մոտավորապես հասկանում ես, թե ինչպիսի մարզչի հետ պետք է աշխատես, ինչ թիմակիցների հետ պետք է խաղաս, այնպես որ կամ միանում ես նրանց ու սկսում աշխատել, կամ քեզ մոտ ոչինչ չի ստացվում: Եղել են ժամանակներ, երբ Ժոաուն շատ լավ և քրտնաջան աշխատել է, բայց դու պետք է հետևողական լինես քո խոսքերին, ուստի արդարացի է ասել, որ ի վերջո եկավ մի պահ, երբ նա հոգնեց և այլևս տեսադաշտում չէր: Այդ պատճառով նա և ակումբը ջանքեր են գործադրել, որպեսզի նա հեռանալու հնարավորություն ունենա»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։