«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հայրը՝ Բադրի Կվարացխելիան, խոսել է Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղի նկատմամբ ֆուտբոլիստի վերաբերմունքի մասին։
«Խվիչայի համար «Ռեալի» դեմ խաղն առանձնահատուկ էր: Իմ ընտանիքում բոլորն են աջակցում «Ռեալին», բացի ինձնից։ Խվիչան միշտ երազել է և երազում է խաղալ «Ռեալում»»,- Կվարացխելիա ավագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «Նապոլին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում 2։4 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»։
Այս մրցաշրջանում Խվիչան նեապոլցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։