Թեթև քաշային կարգում UFC-ի մարտիկ Բենեյլ Դարիուշն ասել է, որ ինքն ու իր մրցակից Արման Ծառուկյանն ունակ են հաղթել տվյալ քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևվին։
— Ծառուկյանը հաճախ է ասում, որ թեթև քաշային կարգում ինքը միակն է, ով ի վիճակի է հաղթել Իսլամ Մախաչևվին։ Դուք հավատու՞մ եք, որ Արմանն ընդունակ է դա անել։
-Ես կարծում եմ, որ Արմանը կարող է հաղթել Մախաչևվին, բայց նաև կարծում եմ, որ ես կարող եմ հաղթել Մախաչովին։ Չեմ կարծում, որ Ծառուկյանը միակն է, բայց դա լավ գաղափար է։
— Ի՞նչ եք կարծում, միայն դո՞ւք ու Արմանն եք կարող հաղթել Մախաչևվին, թե՞ ուրիշը կա։
-Կարծում եմ, որ բոլորը կարող են հաղթել բոլորին լավագույն 5 կամ թոփ 10-ում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում մարտը: Կարծում եմ, որ Մախաչևվին հաղթելու լավագույն հնարավորություն ունեցողը Գամրոտի պես մեկն է, ով անընդհատ, անդադար կռվում է։ Կարծում եմ՝ կարող է լինել Արմանը, ես։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ստեղծել ամենամեծ խնդիրները, քանի որ մենք կարող ենք պայքարել նրա հետ: Այլ տղաները չեն կարող դա անել:
Ծառուկյան-Դարիուշ մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին։