Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Աստանան» հյուրընկալել էր Զագրեբի «Դինամոյին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
12-րդ րոպեին տանտերերի կազմում 11 մետրանոցից վրիպեց Դեմբո Դարբոն։
48-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Վիդովիչը։ 73-րդ րոպեին «Աստանայի» կազմում խաղադաշտից հեռացվեց Յովանչիչը։ 6 րոպե անց հյուրերից 2-րդ գոլը խփեց Կանեկոն։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ խաղին։
Զագրեբի «Դինամոն» վաստակեց 6 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ։ «Աստանան» 4 միավորով 3-րդն է։