«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայի» դեմ խաղից հետո (3:3) մեկնաբանել է դարպասապահ Անդրե Օնանայի ելույթը:
«Օնանան լավ է: Ինչպես ասացի, խոսքը առանձին խաղացողների մասին չէ: Իհարկե, անհատական սխալները ֆուտբոլում կարող են նշանակություն ունենալ, և դուք պատասխանատվություն եք կրում դրա համար, բայց դա միշտ կապված է թիմի հետ», — Տեն Հագի խոսքն է մեջբերել TNT-ն:
ՉԼ-ի խմբային փուլի վերջին տուրից առաջ մանչեսթերյան թիմը խմբում վերջին տեղում է։