«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բենֆիկայի» հետ ոչ-ոքիի մասին (3-3).
«Մեզ պակասում էր կենտրոնացումը, ինչի համար պետք է վճարենք Չեմպիոնների լիգայում։ Առաջին խաղակեսից հետո մենք վերախմբավորվեցինք, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք ավելին անել։ Մենք շատ լավ արձագանքեցինք ու կարողացանք հավասարեցնել հաշիվը։ Ես մատնանշեմ դրական կողմերը` հիանալի արձագանքը: Մենք հիանալի թիմ ունենք, լավ ենք աշխատում և ցանկանում ենք հաջողությունները վայելել։
Ֆանտաստիկ էր՝ որակավորման փուլն անցնել՝ ունենալով դեռ երկու խաղ առջևում, բայց մենք գիտեինք, որ դժվար է լինելու, և այդպես էլ ստացվեց: Տղաները հիանալի ոգի ունեն և փայլուն արձագանքեցին առաջին խաղակեսից հետո:
Մենք ցույց տվեցինք, որ հիանալի թիմ ենք և ի վերջո գնացինք հաղթանակ փնտրելու: Ես գոհ եմ մեր թիմի արձագանքից: Մենք գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, և ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել ամբողջ թիմի վրա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։