Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի հաղթանակը «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում։
Հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։
«Դա շատ բաց խաղ էր երկու թիմերի կողմից, շատ գոլեր և հնարավորություններ: Երբ թվում էր, թե հոգնածությունը սկսվում է, մենք թարմ ուժ գտանք արդյունքի հասնելու համար:
Կարծում եմ՝ հաջողության գրավականը հանդերձարանում տիրող մթնոլորտն է, երբ խաղացողները շատ կենտրոնացած են և շատ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ, որ դա կարևոր է նման խաղերում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: