«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է լքել իտալական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ մարզիչը կարող է հեռացվել, եթե ակումբը դուրս մնա Չեմպիոնների լիգայից։ Նման ձախողումը կհարվածի իտալական թիմի բյուջեին. «Միլանից» կպակասի մոտ 160 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ խմբային փուլի հինգ տուրից հետո «Միլանն» իր խմբում հինգ միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը։