Մեսսիից էսթետ, Ռոնալդուից շքեղ. Ճանապարհում ենք կարիերան ավարտած Ֆաբիո Կվալյարելլային — Armsport.am
6.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հայտնի է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

    Վահե Գևորգյանը՝ Fastex Ամսվա Մարզիչ

    Մրցակիցը գրեթե անթերի գործեց, սակայն մենք նրանցից լավ էինք խաղում․ Դեշամ

    Այլևս ոչ մի շշուկ․ Արսենալի պաշտպանը կմնա Լոնդոնում

    Ով է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը

    Լուսանկարը՝ «Նոա» ՖԱ-ի

    Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը հայտնի է

    Նման խաղադաշտում հեշտ չէր խաղալ․ Անչելոտին մեկնաբանել է Էկվադորի հետ ոչ-ոքին

    Իտալացի մրցավարը երկու տարով որակազրկվել է ֆուտբոլիստին քաղցկեղ մաղթելու համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Երկար սպասված տիտղոս․ ԱՄՆ-ի հավաքականը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հայտնի է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

            Վահե Գևորգյանը՝ Fastex Ամսվա Մարզիչ

            Մրցակիցը գրեթե անթերի գործեց, սակայն մենք նրանցից լավ էինք խաղում․ Դեշամ

            Այլևս ոչ մի շշուկ․ Արսենալի պաշտպանը կմնա Լոնդոնում

            Ով է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը

            Լուսանկարը՝ «Նոա» ՖԱ-ի

            Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը հայտնի է

            Նման խաղադաշտում հեշտ չէր խաղալ․ Անչելոտին մեկնաբանել է Էկվադորի հետ ոչ-ոքին

            Իտալացի մրցավարը երկու տարով որակազրկվել է ֆուտբոլիստին քաղցկեղ մաղթելու համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Երկար սպասված տիտղոս․ ԱՄՆ-ի հավաքականը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեսսիից էսթետ, Ռոնալդուից շքեղ. Ճանապարհում ենք կարիերան ավարտած Ֆաբիո Կվալյարելլային

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Թոփ, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ
                  30.11.23 / 15:18
                  0
                  Serie A 2022/23 | Sampdoria-Sassuolo
Fabio Quagliarella - Saluto finale

                  Serie A 2022/23 | Sampdoria-Sassuolo Fabio Quagliarella - Saluto finale

                  Վերջին տարիներին ֆուտբոլին հրաժեշտ են տվել մեծագույն լեգենդներ՝ Չավիից Ֆրանչեսկո Տոտտի, Դավիդ Սիլվայից Մեսութ Օզիլ։ Շատերին երկրպագուները ճանապարհել են մեծ շուքով, պաթոսով, մամուլը շքեղ տեքստեր է գրել, մարզիչներն ու մյուսները հրաժեշտի հուզառատ խոսքեր են ասել, զանազան դիֆերամբներ են երգվել նույնիսկ այն ֆուտբոլիստներին, որոնք, գուցե, դրան այդքան էլ արժանի չեն եղել։ Բայց ինչևէ՝ ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա։ Ու այստեղ բախվում ենք մի խնդրի. ցանկացած մեկը, որն ունի ֆուտբոլային ճաշակ, չէր կարող անտարբեր անցնել իտալական ֆուտբոլի ամենաէսթետ հարձակվող Ֆաբիո Կվալյարելլայի մասին լուրի կողքով։ Ապենինյան թերակղզու ամենահեզաճկուն ֆուտբոլիստը օրերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Հարձակվող, որը դաշտ էր դուրս գալիս ոչ թե զուտ գոլ խփելու, այլ այդ գոլը արվեստի գլուխգործոց դարձնելու համար։

                  Նրա մոտ այլ կերպ չէր էլ ստացվում։ Եթե հպում, ապա կրնկով, եթե հարված, ապա մկրատաձև, եթե գոլ, ուրեմն՝ 35 մետրից, նույնիսկ երբ իր թիմը պարտվում էր 1-3 հաշվով, պետք էր ոչ-ոքի, և ընթանում էր 90-րդ րոպեն։ Կվալյան կգտներ հնարավորություն ու աշխարհին կպարգևեր շքեղ գոլ։ Առաջիկա մի քանի րոպեն միասին կթերթենք կալչոյի տարեգիրքը ու վեր կհանենք ապենինյան թերակղզում խփված երբևէ ամենաճաշակով գոլերը, որոնք հեղինակել է Ֆաբիո Կվալյարելլան՝ Ա սերիայի, գուցե, ամենաթերագնահատված ու չարչարված հարձակվողը երբևէ։

                  Բայց մինչև շքեղ գոլերին անցնելը պետք է պարզաբանել՝ ինչո՞ւ ամենաթերագնահատված ու չարչարված։ Պատմությունը սկսվում է հեռավոր 2001 թվականի փետրվարից։ Ձմեռային մի օր կամրջի ուղիղ կենտրոնում ցցված խողովակի մի կտորին բախվելուց հետո ավտովթարի ենթարկվեց ու մահացավ 17-ամյա Նիկոլո Գալին։ Ամբողջ Իտալիան էր սգում նրա մահը, քանի որ նրան համարում էին ապենինյան թերակղզու ամենատաղանդավոր պաշտպանը, Արսեն Վենգերի կարծիքով՝ Գալին դառնալու էր «Արսենալի» (Վենգերը ցանկանում էր գնել նրա տրանսֆերը) և Իտալիայի հավաքականի հաջորդ ավագը։ Այդ ողբերգական վթարի օրը այլ գործեր ունենալու պատճառով այդ մեքենան չնստեց հարձակվող Ֆաբիո Կվալյարելլան, որն արդեն հասցրել էր 17 տարեկանում նորամուտը նշել Ա սերիայում։

                  Ֆաբիոն ևս վատը չէր ու կարող էր լուրջ հավակնություններ ունենալ նույնիսկ «Սկուադրա Աձուրայի» պատմության լավագույն ռմբարկուն դառնալու, եթե շարունակեր նման տեմպերով։ Այլ իրականության մեջ նրանք միասին կդառնային հավաքականի նոր հույսը, իսկ երկրպագուները ստիպված չէին լինելու տարեցտարի հետևել Սիմոնե Ձաձաների ու Էդերների անփառունակ ու անհույս ելույթներին, այլ առջևի գծում կտեսնեին իսկական գիշատիչի, որը չէր վախենում ոչնչից։ Սակայն ընկերոջ անժամանակ մահը Կվալյարելլային գրեթե հասցրեց խելագարության։ Հարձակվողը կորցրեց իր հետաքրքրությունն ու հայտնվեց D սերիայում։

                  Սակայն նույնիսկ այնտեղ Կվալյան նման չէր մրցակից թիմերի մյուս հարձակվողներին և չէր կարող պարզապես կանգնել տուգանայինում ու եզրափակել տխրագույն գրոհները ոչ պակաս տխրագույն հարվածներով։ Նա գոլ խփելը դիտարկում էր որպես արվեստ, մաքուր ստեղծագործություն։ Իսկ նման բարձրագույն արժեքներ արարելու համար անհրաժեշտ է հոգու կայծ։ Դրա փնտրտքւները մի քանի տարի տևեցին։ 2005-ին Ֆաբիոն վերադարձավ Ա սերիա, մի տարի անց տեղափոխվեց «Սամպդորիա», ու այնտեղ ճակատագիրը նրան տվեց բացառիկ շանս. թիմի առաջատարներից մեկը որակազրկվեց արգելված խթանիչներ օգտագործելու համար։ Ու Ֆաբիոն անցավ գործի։

                  Հաջորդ 14 խաղում Կվալյարելլան խփեց 9 գնդակ, սակայն գլխավոր գլուխգործոցը գրանցեց ամանորի տոներից առաջ։ «Ռեջինայի» հետ հանդիպման ժամանակ Կվալյան խփեց իր կարիերայի ամենազարմանալի գոլերից մեկը։ Եզրից եկած փոխանցումից հետո նա մկրատ տեսակի հարված կատարեց, սակայն զարմանալի կերպով պահեց հավասարակշռությունն ու կատվի պես վայրէջք կատարեց երկու ոտքի վրա։

                  01.04.2007թ. Կվալյարելլայի ամենասիրելի գոլը

                  «Սամպդորիայի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Վալտեր Նովելինոն պատմում էր, որ մարզումների ընթացքում երիտասարդ Կվալյարելլան կատարելագործում էր իր հեռահարվածները՝ դարպասում տարբեր գույների դրոշակներ դնելով։ Մոտ 30 մետր հեռավորության վրա կանգնում էր, հիշում էր՝ որ գույնի դրոշակը որտեղ է ու սկսում հարվածել դարպասին՝ կանգնած լինելով թիկունքով։ Ու այդպես 100 անգամ։ «Նրա յուրաքանչյուր գոլ գեղեցիկ է, բայց «Կյևոյի» դարպասը խփած գնդակն անգերազանցելի է։ Խելահեղ հարված, երկարամյա քրտնաջան աշխատանքի արդյունք», — ասել է Նովելինոն։

                  Ինքը՝ Կվալյան, ևս համարում է այս գոլն ամենագեղեցիկն իր կարիերայում։ Եվ իսկապես՝ գոլից վայրկյաններ առաջ որևէ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ նման բան կարող է տեղի ունենալ. Պայքար դաշտի կենտրոնում, ֆուտբոլիստները ցատկում են, ընկնում են, թիկունքով պայքարում են, գնդակն անհարմար ցատկոտում է օդում և հանկարծ բում՝ 38 մետրից Կավլյարելլան շրխկացնում է գնդակը մրցակցի դարպասը։ Ի դեպ, գոլից հետո նրա թիմակիցներից մեկը ցուցամատով պտտել է քունքը։ Ժեստը տեղին էր. նման գոլեր սովորական մարդիկ խփել չեն կարող։

                  31.01.2009թ. Ընթացքից գոլ, որը կրկնելը գործնականում անհնար է

                  2007-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Կվալյարելլայի համար առաջարկեց 17 մլն եվրո, սակայն «Սամպդորիան» հրաժարվեց վաճառել նրա տրանսֆերը։ Արդյունքում, Ռունին ու Ռոնալդուն որպես թիմակից ստացան Տևեսին, իսկ Կվալյան շարունակեց իր զարմանահրաշ կարիերան՝ տեղափոխվելով համեստ «Ուդինեզե», որի հետ հասավ մինչև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ։ Կվալյան խփեց 8 գնդակ։ Ա սերիայում էլ Ֆաբիոն բոմբում էր։ «Նապոլիի» հետ խաղում խփած այս գոլը ճանաչվեց այդ տարվա լավագույնն Ապենինյան թերակղզում։

                  06.01.2010թ․ Գոլ, որից հետո Կոնտեն դարձավ գործազուրկ

                  2010 թվականի ամռանը «Նապոլին» տաղանդավոր էսթետի համար վճարեց 18 մլն եվրո։ Կվալյարելլան այդ տարի խփեց 8 գնդակ։ Իհարկե, կարող էր և ավելի շատ, սակայն այդ ընթացքում տեղի ունեցան նրա կյանքի ու կարիերայի ամենադաժան իրադարձությունները։

                  Ինչ-որ պահի Կվալյարելլան այլևս չէր կարողանում մուտք գործել իր մեսենջերներ։ Հարձակվողը դիմեց տարածքում ամենահայտնի ոստիկանին, որը զբաղվում էր կիբերհանցագործություններով՝ Ռաֆայելլե Պիկկոլոյին։ Վերջինս խոստացավ առանց աղմուկի բացահայտել հաքերներին, սակայն հետագա ժամանակահատվածում ֆուտբոլիստին ու իր հարազատներին այդ մեսենջերի օգնությամբ սպառնում էին նրանց, տարածում էին ստահոդ տեղեկություններ մաֆիայի հետ կապված լինելու մասին։ Ահաբեկությունները գրեթե ամենօրյա բնույթ էին կրում։ Բնականաբար, նման պայմաններում ֆուտբոլից հաճույք ստանալ հնարավոր չէր։ Խաղից խաղ դեպրեսիայի մեջ թաթախվող ֆուտբոլիստի գեղեցկության վերջին դրսևորումը «Ատալանտայի» հետ խաղն էր։ Այս հարվածը պատկերում է Կվալյայի՝ այդ պահի ամբողջ էությունը՝ հուսահատ հարված, որի շքեղությունը բնութագրելու համար նոր բառարան է հարկավոր։ Ի դեպ, այդ գոլից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պաշտոնանկ արվեց։

                  Ի դեպ, ահաբեկությունների պատմությունը տխուր ավարտ ունեցավ. հանցագործից փախչելու համար Կվալյարելլան ստիպված փոխեց ակումբային գրանցումը՝ համալրելով «Յուվենտուսը», ինչի համար «Նապոլիի» երկրպագուները սկսեցին ատել նրան։ Իսկ ամենասարսափելին այն էր, որ այդ ահաբեկիչը հենց ոստիկանն էր՝ Պիկկոլոն։ Երբ այս ամեն ինչը ջրի երես դուրս եկավ, նեապոլական կամորան սկսեց փնտրել ոստիկանին, իսկ երկրպագուները ներեցին Կվալյարելլային։

                  24.06.2010թ․ Աշխարհի առաջնության պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը

                  Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունը սարսափելի մղձավանջ է Իտալիայի ընտրանու երկրպագուների համար։ Թիմը վերջին տուրի խաղում պետք է հաղթեր Սլովակիային սակայն հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ թիմը պարտվում էր 1-3 հաշվով։ Սովորական պայմաններում հախուռն գրոհների նետվող թիմի ֆուտբոլիստներն այս դիրքից փոխանցում կկատարեին, որոշները նույնիսկ կհարվածեին։ Սակայն այս աշխարհում միայն մի հոգի կհանդգներ նման կերպ գնդակը մրցակցի դարպասն ուղարկել։ Միայն մի հոգի։

                  02.09.2018 – Ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ կրունկներից մեկը

                  «Յուվենտուսում» անցկացրած տարիների ընթացքում Կվալյարելլան չկարողացավ իրեն դրսևորել ինչպես հարկն է։ Այնուհետև եղավ «Տորինոն», որտեղ նա կտրեց խաչաձև կապանները ու այլևս չկարողացավ վերադառնալ նույն մակարդակին։ Այո, եղել են էսթետ գոլեր, սակայն իսկական կրքոտ ֆուտբոլ Կվալյարելլան ցույց տվեց 2018 թվականին։

                  Այդ տարի Ապենինյան թերակղզի ժամանեց իսկական գոլահար, որը by default պետք է բազմեր լավագույն ռմբարկուի գահին. Ռոնալդուն գործնականում մրցակից չուներ Ա սերիայում, սակայն անսպասելիորեն հայտնվեց նրանից 2 տարի մեծ Կվալյարելլան, որն այդ մրցաշրջանում խփեց 26 գնդակ, մոտեցավ Գաբրիել Բատիստուտայի հավերժ ռեկորդին (գոլ 11 խաղում անընդմեջ)։ Ռմբարկուական մրցավազքի առաջին ակտը գրանցվեց մրցաշրջանի սկզբում։ «Նապոլիի» հետ տնային խաղում Կվալյարելլան աշխարհի ամենաանհարմար դիրքից հանդգնեց կրնկով հարված կատարել։ Եթե լիներ անվանակարգ աշխարհի ամենագեղեցիկ կրնկի համար, Կվալյարելլան վստահաբար կշահեր այդ մրցանակը։

                  Այս գոլը ՖԻՖԱ-ում շատ գնահատեցին ու որոշեցին ընդգրկել Պուշկաշի անվան «տարվա լավագույն գոլ» անվանակարգում։ Անձամբ ինքը՝ հարձակվողն, այս գոլն ընդգրկել է իր լավագույն եռյակում

                  Ֆաբիո Կվալյարելլան մի առիթով ասել է. «Ես շատ նվաճումների եմ հասել, բայց կարող էի շատ ավելիին հասնել»:  Եվ իրոք։ Մենք ճանապարհում ենք հարձակվողի, որը խփել է 244 գոլ, մինչդեռ կարող էր խփել 500-ը: Մենք ճանապարհում ենք հարձակվողի, որն առնվազն 4 գոլ է խփել կրունկներով, 9՝ մկրատ տեսակի հարվածով և 40-ից ավելին՝ ընթացքից: Նույնիսկ մոտավոր 1000 գոլ խփած հարձակվողները չեն էլ կարող երազել նման թվերի մասին: Նրանք պատմությանը մեծ թվեր կթողնեն, իսկ Կվալյարելլան – չկրկնվող գեղեցկություն։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Ա ՍերիաԳաբրիել ԲատիստուտայուվենտուսնապոլիՍամպդորիաՖաբիո Կվալյարելա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Միլանից Յուվենտուս․ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադառնում է

                  05.06.25

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  05.06.25

                  Իտալական գրանդը հետևում է Լիի շուրջ ստեղծված իրավիճակին

                  04.06.25

                  Պիոլին հնարավոր է վերադառնա Եվրոպա

                  04.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Հայտնի է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

                  17:55 / 06.06.25

                  Վահե Գևորգյանը՝ Fastex Ամսվա Մարզիչ

                  17:39 / 06.06.25

                  Մրցակիցը գրեթե անթերի գործեց, սակայն մենք նրանցից լավ էինք խաղում․ Դեշամ

                  17:17 / 06.06.25

                  Այլևս ոչ մի շշուկ․ Արսենալի պաշտպանը կմնա Լոնդոնում

                  16:55 / 06.06.25

                  Ով է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը

                  16:15 / 06.06.25

                  Լուսանկարը՝ «Նոա» ՖԱ-ի

                  Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենահուսալի դարպասապահը հայտնի է

                  15:45 / 06.06.25

                  Նման խաղադաշտում հեշտ չէր խաղալ․ Անչելոտին մեկնաբանել է Էկվադորի հետ ոչ-ոքին

                  15:15 / 06.06.25

                  Իտալացի մրցավարը երկու տարով որակազրկվել է ֆուտբոլիստին քաղցկեղ մաղթելու համար

                  14:45 / 06.06.25

                  Լամին Յամալը՝ եզրափակիչի սպասումների, Դեմբելեի և Ոսկե գնդակի մասին

                  14:15 / 06.06.25

                  Այսպիսի խաղ նույնիսկ չէինք պատկերացնում․ Պեդրի

                  13:45 / 06.06.25

                  📷 Ռեալը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային խաղաշապիկը

                  13:15 / 06.06.25

                  Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս երեք ֆուտբոլիստի

                  12:53 / 06.06.25

                  Նոան նման է Կրասնոդարին․ Պլոշադնիի լայնածավալ հարցազրույցը

                  12:41 / 06.06.25

                  Գատուզոն հեռացել է Հայդուկի գլխավոր մարզչի պաշտոնից

                  12:25 / 06.06.25

                  Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար

                  12:11 / 06.06.25

                  Դրականն այն է, որ մենք ամորձիներ ունենք․ Մբապե

                  11:42 / 06.06.25

                  Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

                  11:10 / 06.06.25

                  🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

                  10:38 / 06.06.25

                  Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

                  10:10 / 06.06.25

                  🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

                  00:54 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.