Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների սկաուտներ այս մրցաշրջանում հետևում են հարձակվող Մեյսոն Գրինվուդի խաղին, գրում է AS-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», բայց խաղացողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Խետաֆեում»։
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ ՄՅՈւ-ն պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո բաց թողնել ֆուտբոլիստին։
«Խետաֆեի» կազմում անցկացրած 11 խաղում Գրինվուդը դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։