«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ՊՍՎ-ի հետ հանդիպումից իր սպասելիքներով.
«Մենք պետք է դիմակայենք ուժեղ մրցակցի։ Նրանք հիանալի խաղացին առաջին խաղում։ Չնայած այն ժամանակ մեր խաղն այնքան էլ լավ չէր, բայց մենք ավելի լավ էինք պաշտպանվում, քան մյուս օրերին։ Սրանից հետո մենք ավելի ուժեղացանք և պետք է քայլ առաջ գնանք»։ Ես հանգիստ եմ վերաբերվում քննադատությանը։ Պետք է դիմանալ։ Գլխավորն այն է, որ ես վստահություն եմ զգում խաղացողների կողմից։ Թե ինչ կլինի, կախված է մեզանից: Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Սևիլիա»-«ՊՍՎ» պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին։