Ռուսական Պարի Նիժն Նովգորոդի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 16-րդ տուրում «Ռոստովի» դեմ խաղում կրած պարտությունը (0:1):
«Եղանակային վատ պայմաններ էին ու շատ վատ խոտածածկ։ Կարծում եմ՝ մենք հնարավորություններ ունեինք երկրորդ խաղակեսում, բայց «Ռոստովը» ուժեղ մրցակից է։ Մեզ համար դժվար էր», — Սեւիկյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։