Անտուան Գրիզմանը կարծում է, որ արժանի էր 2018 թվականին նվաճել «Ոսկե գնդակը»:
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել էր. «Գրիզմանը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը» 2018 թվականին՝ հաշվի առնելով նրա մրցաշրջանը և աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Անտուանը բավականաչափ գնահատանք չի ստանում»:
Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը պատասխանել է համացանցի օգտատերերի հարցերին։ Տեսանյութը հրապարակվել է «Futbol Emotion» յութուբյան ալիքում։ Երկրպագուներից մեկը հարցրել է Գրիզմանին. «Ի՞նչ ես կարծում, դու արժանի՞ էիր «Ոսկե գնդակին»:
Ֆուտբոլիստը թեթև ժպիտով պատասխանել է. «Այո»:
2018 թվականի «Ոսկե գնդակի» հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը քվեարկության արդյունքում հավաքել է 753 միավոր։ Գրիզմանը 414 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը։