ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Մոնակոյին» Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղում։
Հանդիպումն ավարտվեց 5-2 հաշվով։
Փարիզցիների կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել Գոնսալո Ռամոսն ու Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղակեսում Ուսման Դեմբելեն և Վիտինյան գոլ խփեցին երկու րոպեի ընթացքում՝ 70-րդ և 72-րդ: Հանդիպման վերջնամասում Ռանդալ Կոլո-Մուանին խփեց հինգերորդ գնդակը։
Հյուրերի կազմում գոլերը խփեցին Տակումի Մինամինոն և Ֆոլարին Բալոգունը:
Լուիս Էնրիկեի թիմը 13 խաղից հետո 30 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 24 միավորով երրորդ տեղում է։