Եվրոպական արշավի դառը հետևանքները. 3 կարևոր փաստ՝ Հայաստանի հավաքականի ընտրական ելույթների մասին — Armsport.am
6.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

    🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

    Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

    🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

    Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

    Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

    Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

    Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

            🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

            Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

            🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

            Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

            Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

            Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

            Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Եվրոպական արշավի դառը հետևանքները. 3 կարևոր փաստ՝ Հայաստանի հավաքականի ընտրական ելույթների մասին

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Եվրո 2024, Թոփ, Հայաստան, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  23.11.23 / 11:42
                  0

                  Ավարտվեց ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականը, ընդգրկված լինելով D խմբում, գրավեց նախավերջին տեղը՝ իրենից հետ թողնելով միայն Լատվիայի ընտրանուն: Ընտրական մրցաշարը, մեղմ ասած, հակասական ստացվեց: Անցնելով բոլոր խաղերի վրայով՝ տպավորություն կարող է ստեղծվել, որ մեր ընտրանին վաստակել է ԸՆԴԱՄԵՆԸ 8 միավոր, մինչդեռ խաղերն ուշադիր նայելով, վերլուծելով բոլոր դրվագներն ու մարզչական աշխատանքը, հասկանում ենք, որ այդ 8 միավորն էլ կարող էինք չունենալ:

                  Ընտրական մրցաշարի բոլոր խաղերում Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջել է մրցակիցներին։ Դա ակնհայտ էր, սակայն գրեթե բոլոր խաղերում մեր ընտրանին առանձին դրվագներով ցույց էր տալիս, որ ի վիճակի է պայքարել ու մեծ աղմուկ հանել խմբային փուլում:

                  Ելույթների ամփոփումը

                  Թուրքիայի հետ երևանյան մրցավեճն այն եզակիներից էր, որի համար կարելի է առնվազն գլուխ չկախել: Առաջինը նույնիսկ հասանք հաջողության, սակայն մանկական սխալների պատճառով տանուլ տվեցինք խաղը: Զգացվեց լարվածությունն ու մրցակցի ԱՌԱՆՁԻՆ ֆուտբոլիստների բարձր կարգն ու թիմային կարգապահությունը: Առաջին գոլի դրվագում չաշխատեցին հենակետայինները, երկրորդ ու վճռորոշ գոլի ժամանակ թերացավ Վարազդատ Հարոյանը:

                  Հունիսյան ժամանակահատվածն ինչ-որ չափով նման էր Կապառոսի՝ 3-ից 3-ի գարնանային հաղթարշավին: Համաշխարհային ֆուտբոլում քիչ չեն եղել դեպքերը, երբ կարգով ավելի ցածր թիմի բոլոր գործողությունները ստացվել են ավելի ուժեղ թիմերի դեմ մրցավեճում: Ուելսի հետ արտագնա խաղը հենց այդպիսին էր: Ռանոսի ու Սելարայանի մոտ ստացվում էին բոլոր հարվածները: Հաղթանակին մեր թիմն արժանի էր, անխոս: Լատվիայի հետ երևանյան հանդիպումը նույնպես ավարտվեց մեր հաղթանակով, սակայն երկնքում հայտնվեցին առաջին խնդիրները բերող ծիծեռնակները՝ չափից դուրս հոգնածությունն ու մարզչի՝ փոփոխություններն ուշացնելու «բացառիկ» տաղանդը:

                  Աշնանային հատվածում եղավ երկու հանդիպում, որի արդյունքը թույլ տվեց մի շարք երկրպագուների ու «մասնագետների» դա կոչել «արժանի»: Իհարկե, դա այդպես չէ: Չի կարելի «արժանի ոչ-ոքի» արդյունք համարել Թուրքիայի հետ արտագնա հանդիպումը մի պարզ պատճառով: Եթե թիմը խաղով ու արդյունքով գերազանցում է մրցակցին, հաղթում է 1-0 հաշվով, մոտ է բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով պատմական հաղթանակին, սակայն վերջին րոպեին գոլ է ընդունում և բավարարվում է միայն 1 միավորով, դա պետք է միայն ու միայն դիտարկել որպես ձախողում՝ անկախ նրանից դու Ջիբրալթարի, թե Բրազիլիայի հավաքականն ես: Իրերը պետք է կոչել իրենց անուններով: Այս թեզը վերաբերվում է նաև Խորվաթիայի հետ երևանյան հանդիպմանը: «Արժանի պայքար մղեցինք ու պարտվեցինք 0-1 հաշվով» արտահայտությունն առավել քան անընդունելի է: Դրա մասին վկայում են վիճակագրական տվյալները. 27 հարված 7-ի դիմաց, գնդակին տիրելու բացահայտ առավելություն՝ 63-37%, իսկ սպասվող գոլերի՝ Xg-ի ցուցանիշով (3,36) դեռ մի բան էլ մեր բախտը բերել է, որ չենք ընդունել 3 կամ 4 գոլ:

                  Այս հանդիպումներին հաջորդեց մեկ այլ մղձավանջային խաղ: Ռիգայում մեր թիմը պարտավոր էր հաղթել մի մրցակցի, որը մինչև այդ օրը ոչ մի միավոր չէր վաստակել, իսկ երկրորդ խաղակեսում մնացել էր 10 հոգով: Սակայն այդ օրը Ալեքսանդր Պետրակովի տղաները խաղադաշտ էին դուրս եկել ոչ թե ազգային թիմի մարզաշապիկով, այլ 18-րդ դարի անգլիական բալլադների հերոս Ռոբին Հուդի հանդերձանքով և կոչված էին կատարելու մեծ առաքելություն՝ իրենից թույլ ու չմոտիվացված մրցակցին 3 միավոր նվիրելով: Լատվիայի հետ արտագնա հանդիպումն ամենաանփառունակ խաղն էր Ալեքսանդր Պետրակովի տղաների կատարմամբ:

                  Չնայած այս ամենին՝ Հայաստանի հավաքականն ինչ-որ զարմանահրաշ կերպով պահպանում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը: Խնդիրը պարզ էր առաջին հայացքից. հաղթել Ուելսին ու Խորվաթիային, բայց, միևնույն ժամանակ բարդ էր՝ հաշվի առնելով վերը նշած բոլոր խնդիրները: Բրիտանացիների հետ երևանյան խաղում մեր թիմի բախտն, իրոք չբերեց, և դա բացառիկ դեպք էր այս ընտրական մրցաշարում: Շատերը կպնդեն, որ մենք մեր բոլոր ձախողումները վերագրում ենք բախտի վրա, բայց Ուելսի հետ տնային խաղը հենց այդպիսին էր. խփել արագ գոլ, տնօրինել խաղը, ստեղծել ռեալ գոլային պահեր, ընդունել հիմար ինքնագոլ ու չհաղթել՝ սա անտրամաբանական ելք էր: Խորվաթիայի հետ վերջին խաղն արտացոլում էր այն պատկերը, որը տիրում էր բալկանների հետ երևանյան մրցավեճում՝ կարգերի տիտանական տարբերություն և քաոս առջևի գծում:

                  Այս ընթացքում Հայաստանի ընտրանին հասցրեց անցկացնել նաև 2 ընկերական հանդիպում, որոնցում չհաղթեց Կիպրոսին (2-2) ու պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային (3-1): Երկու դեպքում էլ մեր թիմի երկրպագուները սպասում էին ռոտացիա, նոր ֆուտբոլիստներ, փորձարկումներ, սակայն հիմնականում խաղում էին այն տղաները, որոնք խաղաժամանակ էին ստանում մինչև այդ՝ 1-2 բացառությամբ: Իհարկե, ընկերական հանդիպումների արդյունքներին չափից դուրս լուրջ չի կարելի վերաբերվել, սակայն մարզչի աշխատանքն ու ֆուտբոլիստների գործողությունները հատկապես արժանի են ուշադրության: Այս պարագայում՝ երևի ավելի շատ աշխատանքի ու գործողությունների բացակայությունը:

                  8 միավոր, որը կարող էր լինել և՛ ավելի քիչ, և՛ ավելի շատ, սակայն ֆուտբոլում «եթեները» չեն աշխատում, ֆուտբոլը թղթի վրա այլ է, դաշտում՝ մեկ այլ: Թղթի վրա մեր հավաքականն իսկապես զորեղ ուժ ու անհարմար մրցակից է ցանկացածի համար, սակայն գործում մենք հերթական անգամ ցույց տվեցինք, որ ունենք ահռելի խնդիրներ, որոնց լուծումներից մենք դեռ այնքան հեռու ենք, որքան բեզուարյան այծերը տիեզերագնացությունից:

                  Ինչպե՞ս է աշխատել Պետրակովը

                  Հայաստանի հավաքականի ղեկն Ալեքսանդր Պետրակովը ստանձնեց այս տարվա հունվարին: Նրա գլխավորությամբ մեր թիմն անցկացրեց 10 հանդիպում, որոնցից հաղթեց միայն 2-ում՝ սովորական պայմաններում այս ցուցանիշը կարելի է որակել որպես ձախողում: Այո, նրա գլխավորությամբ հաճելի պահեր շատ եղան, որոնցից գլխավորը Քարդիֆում Ուելսի նկատմամբ տարած հաղթանակն էր: Պետրակովի օրոք հավաքական հրավիրվեցին ու թիմում ամրապնդվեցին Նաիր Թիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը, Հրանտ Լեոն Ռանոսն ու Էդգար Սևիկյանը: Նոր անունները շատ են պետք մեր թիմին, սակայն առայժմ այս ամենը դեռ շատ հում է, պետք է դեռ երկար եփվի:

                  Պետրակովը փոխեց թիմի մարտավարությունը, արմատախիլ արեց կապառոսյան ձեռագիրը, ընտրեց նոր սխեմա: Մեր թիմը հիմնովին անցավ 5 պաշտպանով տակտիկայի, որտեղ իրեն հիանալի էր զգում Նաիր Թիկնիզյանը: Ձախ թևում ամեն ինչ կարգին է՝ չկա/չի լինի Թիկնիզյանը, Ժիրայր Մարգարյանը պատրաստ է հասնել օգնության: Աջ թևում 5 պաշտպանով սխեման ամենահարմարն էր Արտակ Դաշյանի համար: Թվում է՝ Կամո Հովհաննիսյանն էլ կարող էր դիտարկվել այս սխեմայում, սակայն Պետրակովը զարմանալիորեն հրաժարվեց նրա ծառայություններից ու խաղադաշտ էր դուրս բերում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Իսկ Իվուի բացակայությունը ջրի երես հանեց մեր՝ նորմալ հենակետային չունենալու խնդիրը: 1-2 անգամ Պետրակովը փորձեց անցնել 4 պաշտպանով սխեմայի, սակայն երևում էր, որ հանպատրաստից նման վերադասավորմանը ոչ Պետրակովը, ոչ էլ մեր հավաքականը պատրաստ չէ:

                  Ընտրական ցիկլի ընթացքում բացի կադրային խնդիրներից սկսեցին առաջ գալ նաև այլ՝ ոչ ֆուտբոլային խնդիրներ: Մասնավորապես, Պետրակովը անհասկանալի պատճառներով սկսեց հրաժարվել Խորեն Բայրամյանի ծառայություններից: «Ռոստովի» բազմաֆունկցիոնալ կիսապաշտպանի կարիքը մենք շատ ունեինք, և, քանի որ աջ եզրում խնդիրները շատ էին, ՀՖՖ-ն արագ կազմակերպեց քաղաքացիության հարցը, նրան տրվեց անձնագիր։ Սակայն Բայրամյանի համար, կարծես, դռները փակվել են հավաքականի առաջ: Պատճառների մասին, իհարկե, լրագրողների հետ շփումից և ուղիղ հարցերին ուղիղ պատասխանելուց խուսափող Պետրակովը չի նշում: «Կարգապահական նկատառումներից ելնելով» հավաքականի վերջին խաղերի համար հրավեր չէր ստացել նաև Տիգրան Բարսեղյանը, որը, երևի թե, ամենակայուն ելույթներն է ունենում իր ակումբի կազմում: Այո, Լատվիայի հետ արտագնա խաղում Տիգրանը հիասթափեցրեց, սակայն հրաժարվել նրա ծառայություններից «կարգապահական» մոտիվներո՞վ…: Մենք ոչ Բրազիլիան ենք, որ էլ Ֆրանսիան, որ մի Տիգրան Բարսեղյանից հրաժարվենք նման պատճառով և նրա փոխարեն հրավիրենք այլ Տիգրան Բարսեղյանի, որոնք շատ-շատ են:

                  Հիմա ակնհայտ է, որ Ալեքսանդր Պետրակովը հանդերձարանի հետ կապված ունի խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծել: Գուցե հիմա, երբ միջազգային ֆուտբոլը պատրաստվում է արջի քուն մտնել, կգա մտածելու և սխալները շտկելու ժամանակը: Դրանք շատ-շատ են, պետք է հասցնել լուծել մինչև հաջորդ ցիկլի մեկնարկը, եթե Պետրակովը մնա մինչև այդ, իհարկե:

                  Տխուր վիճակագրությունն ու մշուշոտ ապագան

                  UEFA 2024 Latvia-Armenia 0-2 10-12-2023

                  Հայաստանի հավաքականի վիճակագրական տվյալներին Պետրակովի գլխավորությամբ մենք արդեն ծանոթացանք: 10 խաղում 2 հաղթանակը լավ ցուցանիշ համարվել չի կարող, սակայն եթե մենք մի փոքր էլ հետ նայենք, կհասկանանք, որ Հայաստանի հավաքականը սարսափելի վիճակում է և հիշեցնում է ճգնաժամանային հավաքականն այլ մասնագետների գլխավորությամբ: 2021 թվականի հունիսից ի վեր Հայաստանի ընտրանին տարել է ընդամենը 4 հաղթանակ, որոնցից 1-ն էլ ընկերական խաղում: Այս ընթացքում մեր հավաքականն անցկացրել է 29 հանդիպում, որոնցից սեփական դարպասն անառիկ է պահել միայն 3(!!!) դեպքում: Եվ դա այն դեպքում, որ մենք փոխել ենք մարզիչներ, մարտավարական սխեմաներ, պաշտպանների զույգեր ու եռյակներ, դարպասապահներ. արդյունքը նույնն է՝ բաց թողած գոլեր:

                  Այս ամենի ֆոնին առավել արտահայտիչ ու ցավոտ են մեր երիտասարդական հավաքականի ելույթները: Այն տղաները, որոնք այսօր հեռուն են նայում, սպասում են հիմնական հավաքականից հրավերին, օր օրի ավելի ու ավելի ծանր պարտություններ են կրում: Ի՞նչ են իրենց հետ հավաքական բերելու այս երիտասարդները, ի՞նչ են տալու նրանք հավաքականին, ի՞նչ են սովորելու մեծահասակներից: Ինչպե՞ս ունենալ լավ երիտասարդական հավաքական, երբ թիմը նույնիսկ գլխավոր մարզիչ չունի ամիսներ շարունակ: Ինչպե՞ս ունենալ լավ հիմնական հավաքական, որի գլխավոր մարզիչը «կորցրել է հանդերձարանի բանալին»:

                  Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք հիմա ու դժվար էլ ունենանք առաջիկայում:

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Ալեքսանդր ՊետրակովՀայաստանի ՀավաքականՎարազդատ Հարոյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

                  05.06.25

                  Վրաստանի դեմ խաղում տեղի ունեցածը չի կարող կրկնվել․ Շաղոյան

                  05.06.25

                  Կոսովո-Հայաստան խաղի մրցավարական կազմը հայտնի է

                  05.06.25

                  Հայաստանն այժմ շատ ավելի ուժեղ թիմ է, քան նախկինում․ Կոսովոյի ընտրանու հարձակվող

                  05.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

                  11:10 / 06.06.25

                  🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

                  10:38 / 06.06.25

                  Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

                  10:10 / 06.06.25

                  🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

                  00:54 / 06.06.25

                  Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

                  00:15 / 06.06.25

                  Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

                  23:55 / 05.06.25

                  Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

                  23:25 / 05.06.25

                  Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

                  23:07 / 05.06.25

                  Պատմական․ Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

                  22:34 / 05.06.25

                  Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

                  22:21 / 05.06.25

                  Ազգերի լիգա․ Իսպանիա – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր

                  22:00 / 05.06.25

                  Վրաստանի դեմ խաղում տեղի ունեցածը չի կարող կրկնվել․ Շաղոյան

                  21:50 / 05.06.25

                  Նիկոլո Սկիրա․ Ինտերը համաձայնության է եկել նոր մարզչի հետ

                  21:25 / 05.06.25

                  Օլմոն նշել է ՊՍԺ-ի այն խաղացողին, որն իրեն անակնկալի է բերել

                  20:55 / 05.06.25

                  ՄՅՈւ-ն մոտ է հերթական աղմկահարույց տրանսֆերը իրականացնելուն

                  20:25 / 05.06.25

                  Նա չի վաճառվում. Լիվերպուլը մերժել է Բարսելոնայի տրանսֆերային առաջարկը

                  19:55 / 05.06.25

                  Ռեալը կարող է անակնկալ տրանսֆեր կատարել․ հայտնի է ֆուտբոլիստի անունը

                  19:25 / 05.06.25

                  Ֆլիկը նոր հարձակվող է ընտրել Բարսելոնայի համար․ հայտնի են մանրամասները

                  18:55 / 05.06.25

                  Աշխարհում միայն մեկ մարզիչ ունի Ինձագիից բարձր աշխատավարձ․ ով է նա

                  18:25 / 05.06.25

                  🎥 Սպերցյանը պատմել է ՉԼ-ի եզրափակիչից առաջ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին

                  17:49 / 05.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.