ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է կարիերայում 300 գոլի սահմանագծին հասնելուն։
«Դա ընդամենը գործընթացի մի մասն է: Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց կարիերայում 800 կամ 850 գոլ են խփել։ 300-ը պարզապես ծիծաղելի է: Պետք է շարունակեմ աշխատել նույն ոգով և բարելավել խաղս ինչպես ակումբի, այնպես էլ ազգային հավաքականի համար»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում անելով ֆրանսիական TF1 հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրում 14։0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն։ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը, 25 տարեկանից հետո հասել են 300 գոլի շեմին։