ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել Օլիմպիական խաղերին։
Հաջորդ տարի ամառային օլիմպիական խաղերը կկայանան Փարիզում։
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ Օլիմպիական խաղերում, բայց առանցքային որոշումն այլ մարդկանցն է: Ընդհանրապես, շատ լավ կլիներ մասնակցել այդ մրցաշարին։
Սակայն, եթե իմ ակումբը դեմ է իմ մասնակցությանը, ապա ես կպաշտպանեմ ակումբի դիրքորոշումը։ Դա ես չեմ որոշում»,- մեջբերում է Կիլիանին Le Parisien-ը: