Կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է հեռանալ «Բավարիայից» և տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, Լոնդոնի «Վեսթ Հեմը» պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 50 միլիոն եվրո։
Գորեցկան իր ողջ կարիերան անցկացնում է հայրենի Գերմանիայում։ Կիսապաշտպանը «Բավարիան» ներկայացնում է 2018 թվականի ամառվանից՝ «Շալկեից» տեղափոխվելուց հետո։
«Բավարիան» այժմ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Թոմաս Տուխելի թիմը «Բայերից» հետ է մնում երկու միավորով։