UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է հայտնի ռուս մարտիկ, թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մասին։ Ուայթը խոստովանել է, որ իր համար դժվար էր ընդունել կարիերան ավարտելու որոշումը, և նշել է Խաբիբի արարքի երկու հիմնական պատճառ.
«Խաբիբի կարիերայի ավարտը ամենադժվարն էր, քանի որ Խաբիբը շատ բան ուներ առաջարկելու և հասնելու: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երբ հայրը մահացավ, դա նրանից խլեց իր ողջ երջանկությունը, և նա որոշեց, որ բավական է: Բացի այդ, նա այնքան շատ էր վաստակել, որ ստիպված չէր լինի որևէ բան անել իր կյանքում», — ասել է Ուայթը Թեո Վոնի Youtube-յան ալիքում փոդքաստում:
Խաբիբն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 29 մենամարտ։ Նա ավարտեց իր կարիերան 2020 թվականի հոկտեմբերին՝ հաղթելով Ջասթին Գետջեին և օկտագոնից հեռացավ անպարտելի: