IDBANK ՀՊԼ 13-րդ տուրում «Վանը» Երևանում մրցում էր «Արարատի» հետ և ձեռքից բաց թողեց հաղթանակը։
Հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Բոնիֆեյսը՝ աչքի ընկնելով հանդիպման 25-րդ րոպեին։
60-րդ րոպեին «Վանի» կազմում երկրորդ դեղին քարտով հեռացվեց Դոսան։ Երկու րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Մանին։ 6 րոպե անց Լերնոն առաջ մղեց երևանյան թիմին։
Այս խաղից հետո «Վանը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 17 միավորով 6-րդն է։