Լատվիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կիրակի օրը կսկսի հոկտեմբերյան հավաքը, որի ընթացքում նախատեսված է երկու հանդիպում Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի համար։ Այդ մասին հայտնում է Լատվիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Լատվիայի հավաքականը հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին արտագնա խաղում կհանդիպի Թուրքիայի հետ։
Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դաինիս Կազակևիչը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստների։
Վնասվածքների պատճառով այս տարվա մնացած խաղերում կբացակայեն հարձակվող Վլադիսլավաս Գուտկովսկիսը և պաշտպան Ռայվյաս Անդրաս Յուրկովսկիսը։ Լատվիայի հավաքականի ավագ Քրիստերս Տոբերսը բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը որակազրկման (երեք դեղին քարտ) պատճառով։