ՈւԵՖԱ-ն հայտարարել է 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության խաղերի տոմսերի վաճառքի մեկնարկի մասին։
Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 3-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 26-ը։
Նախատեսվում է վաճառել ավելի քան 1,2 մլն տոմս։ 2,7 մլն տոմսերի ավելի քան 80%-ը հատկացվելու է մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցող թիմերի երկրպագուներին և չեզոք հանդիսատեսներին։
270 հազար տոմս վաճառվում է 30 եվրոյով, մեկ միլիոնից ավելի տոմսերն արժեն 60 եվրոյից պակաս, իսկ Եվրոյի եզրափակիչի 10 հազար տոմսը կվաճառվի 100 եվրոյից ցածր գնով։
Մեկ դիմորդ կարող է գնել առավելագույնը 4 տոմս յուրաքանչյուր խաղի համար, յուրաքանչյուր անձ կկարողանա օրական գնել միայն մեկ խաղի տոմսեր:
Հաշմանդամություն ունեցող երկրպագուների տոմսերը հասանելի են յուրաքանչյուր հանդիպման համար: Անկախ մարզադաշտի գտնվելու վայրից, այս տոմսերը կունենան ամենացածր գինը։ Հաշմանդամություն ունեցող երկրպագուները կարող են անվճար տոմս խնդրել ուղեկցող անձի համար:
Եվրո-2024-ի եզրափակիչ փուլւ կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը՝ Գերմանիայի 10 քաղաքների 10 ստադիոններում։