Սաուդյան Արաբիայի Լիգայի 8-րդ տուրի արտագնա խաղում «Ալ Նասրը» հաղթանակ տարավ «Ալ Տայիի» նկատմամբ 2-1 հաշվով:
Հյուրերը բացեցին հաշիվը 32-րդ րոպեին. Անդերսոն Տալիսկան գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 79-րդ րոպեին Վիրջիլ Միսիդիանի գոլի շնորհիվ։
Սակայն 8 րոպե անց Ռոնալդուի գոլը 11 մետրանոցից հաղթանակ պարգևեց իր թիմին այս խաղում։
«Ալ Նասրը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում և 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը: