Պորտուգալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Բենֆիկան» հաղթեց «Պորտուին»։ Սեպտեմբերի 29-ին Լիսաբոնում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Արդեն 19-րդ րոպեին Ֆաբիո Կարդոսոյի հեռացումից հետո «Պորտուն» մնաց 10 հոգով, իսկ «Բենֆիկան» 68-րդ րոպեին իրացրեց խաղադաշտում իր թվային առավելությունը։
Այս խաղում միակ գոլը խփեց Անխել Դի Մարիան։
«Բենֆիկան» 18 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Պորտուն» ունի 16 միավոր և երրորդ տեղում է: