Ֆրանսիական ոստիկանությունը շտապ օգնության ծառայության հետ միասին գտնվում է Նիցցայի A8 կամրջի վրա, որտեղ Նիցցայի համանուն ֆուտբոլային ակումբի խաղացող Ալեքսիս Բեկա-Բեկան սպառնում է ինքնասպան լինել։ Իրավապահները բանակցություններ են վարում մարզիկի հետ, իսկ նրան փրկելու գործողությունը ղեկավարում են զինվորականները, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը հոգեբան է ուղարկել դեպքի վայր։ Ճանապարհային ծառայությունները փակել են մայրուղին կամուրջների տակ։ Սա հինգ կիլոմետրանոց խցանում է առաջացրել։