«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեդոն Սանչոն, ով հեռացվել է թիմի հիմնական կազմից գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով, կարող է վերադառնալ Գերմանիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:
Բունդեսլիգայի չեմպիոնը ծրագրում է բանակցություններ սկսել անգլիական ակումբի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Ջեյդոնի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է ևս երեք տարով։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։