Պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը պրոֆեսիոնալ մակարդակով անցկացրել է 1000 անպարտելի հանդիպում, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Դա տեղի է ունեցել Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում, որտեղ «Ալ Նասրը» հաղթել է «Պերսեպոլիսին»։ Պորտուգալացին իր կարիերայում տարել է 776 հաղթանակ և 224 ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: