Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն կներկայացվի վաղը՝ սեպտեմբերի 28-ին, որպես «Մարսելի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Գատուզոն իր առաջին մամուլի ասուլիսը կանցկացնի որպես «օլիմպիականների» մարզիչ, ինչպես նաև կներկայացվի թիմին։ 45-ամյա մասնագետին կուղեկցի ակումբի նախագահ Պաբլո Լոնգորիան, ով կբացատրի, թե ինչու է որոշել Գատուզոյին նշանակել «Մարսելի» գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ իտալացի մարզիչը մեկ տարվա պայմանագիր է կնքելու, որը ներառում է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։