Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն ասել է, թե ինչ է մտածում Չեմպիոնների լիգայում «Միլանի» հնարավորությունների մասին։ 1-ին տուրում թիմը ոչ-ոքի էր խաղացել «Նյուքասլի» հետ (0:0):
««Միլանը» խղճուկ տեսք ուներ «Ինտերի» և «Նյուքասլի» դեմ խաղերում։ Տխուր տեսարան էր։ Այս մակարդակի ֆուտբոլով թիմը չի անցնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Ընդհանուր առմամբ, ես մտավախություն ունեմ, որ «Միլանը» կլինի վերջին տեղում»,- Կասանոյի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Միլանը կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»։ Խաղը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին։