«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է իր թիմում տեսնել ճապոնացի Տակեֆուսա Կուբոյին։
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Կուբոն գրավել է «Արսենալի» ուշադրությունը, որոնք, ըստ տեղեկության, պատրաստ են ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում առկա 60 միլիոն եվրոյի փոխհատուցման կետը, հայտնում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ «Արսենալի» մարզիչն անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը Կուբոյի հետ պայմանագիր կնքել։
Կուբոն ճանաչվել էր «Ռեալ Սոսյեդադի» նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Նապոլին»։