Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մոուկոկոն կարող է փոխել ակումբային գրանցումը․ հարձակվողով հետաքրքրված են եվրոպական մի քանի թոփ ակումբներ։
Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ին, Մոուկոկոյի տրանսֆերի համար կպայքարեն Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»:
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 60-70 միլիոն եվրո։
18-ամյա հարձակվողը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ Մոուկոկոյի և «մեղուների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է ևս երեք տարով։