Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր մարզիչը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով, իսպանացին աշխատանքի կանցնի «արքայական» ակումբում այն բանից հետո, երբ Անչելոտին գլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ Ալոնսոն ժամանակին հանդես է եկել մադրիդյան ակումբում, որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
41-ամյա մասնագետը դեռ երեք տարվա պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ, որը «Բավարիայի» հետ գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։