Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է Լեհաստանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Vahan Bichakhchyan z kolejnym powołaniem do reprezentacji Armenii! 🇦🇲
Ormianie w ramach el. do ME zmierzą się z Łotwą, a także towarzysko zagrają z Macedonią.
Gratulacje! 💪 pic.twitter.com/QlCMPlNTmb
— Pogoń Szczecin (@PogonSzczecin) September 25, 2023
Հայաստանի հավաքականը հոկտեմբերին 2 հանդիպում կանցկացնի։ Նախ՝ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլում կհյուրընկալվի Լատվիային (հոկտեմբերի 12), իսկ հետո արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի (հոկտեմբերի 17) հետ։